Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Միջազգային

Գլենդել քաղաքում հայկական հանցավոր խումբ է բացահայտվել

Blog Image

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում հայկական հանցավոր խումբ է բացահայտվել։

Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը հայտնել է, որ 5 անձ ձերբակալվել է անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով։

Բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները կեղծեր ու գողացել բնակիչների նամակները։ Քաղաքացինեի տվյալներն օգտագործվել են վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։

Ձերբակալվել են Գլենդելի բնակիչներ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։ Նրանք տեղափոխվել են բանտ։ 

 

Send