Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի։ Նոյեմբորի 3-ին` ժամը 21։10-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Վթարի հետևանքով 8 մարդ տեղում մահացել էր, ևս 3-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այսօր հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է 9-ի։
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ վթարի մեղավորը, նախնական, եղել է բեռնատարի վարորդը։ Նրա մեքենայի արգելակները ոլորաններում ներքև իջնելիս չեն ենթարկվել։ Քիչ անց մենք այլ մանրամասներ կհայտնենք վթարից։
Մարիաննա Արամյան

Русский