Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ծխեցրած պանիր, ձուկ. 336 հազար դրամի նվեր է ստացել ԱԳՆ պետական ծառայության պետը

Blog Image

ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը նվերների ռեգիստրում հայտարարգրել է ՌԴ նախագահի արարողակարգի ղեկավար Վլադիսլավ Կիտանի կողմից ստացած իր նվերը։

Ըստ փաստաթղթերի՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում է փոխանցվել արարողակարգային նվերը, որի արժեքը կազմում է 336, 500 դրամ։

Վանոյանին Կիտանը նվիրել է փայտյա տուփ, որը պարունակում է  3 շիշ գինի, 1 շիշ օղի, 1 շիշ կոնյակ, 4 տուփ պանրի տեսականի, 3 հատ երշիկի տեսականի, 1 հատ պաշտետ, 3 տուփ ծխեցված ձկան տեսականի, 1 ապակյա տարա կրաթի ձողիկներ, 1 ապակյա տարա կարմիր ձկնկիթ և 1 տարա սև ձկնկիթ։

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

Էմմա Մարտիրոսյան

Send