Միցյալ Նահանգների պատերազմի նախարարությունն ու Սպիտակ տունը ներկայացրել են Իրանի դեմ ռազմական հարձակման համատեղ մշակված ծրագրեր, հաղորդել է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Թերթը նշում է, որ դրանց թվում է այսպես կոչված «մեծ ծրագիրը», որը նախատեսում է ԱՄՆ-ի կողմից կառավարական հաստատությունների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտների դեմ հարվածներ՝ որպես լայնածավալ ռմբակոծության մաս։
Ավելի սահմանափակ տարբերակները ներառում են խորհրդանշական կառավարական թիրախների դեմ հարվածներ, ինչը տեղ է թողնում հարձակումների սրման համար, եթե Իրանը չհամաձայնի գործարքին։
Հրատարակությունը նշել է, որ ԱՄՆ-ը գաղտնի է պահում իր ռազմավարական նպատակները։

Русский