Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Երկխոսություն ուժեղների միջև»․ Լուկաշենկոն ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Blog Image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը կոնստրուկտիվ երկխոսություն է կառուցում Միացյալ Նահանգների հետ` «երկխոսություն ուժեղների միջև»։

«Ոչ մի վատ բան չկա, որ չնայած մենք գերազանց ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի և Չինաստանի հետ, մենք սկսել ենք կոնստրուկտիվ երկխոսություն կառուցել Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության հետ՝ դա ուժի ամենակարևոր կենտրոններից մեկն է։ Այո, երկխոսությունը երբեմն կոշտ և համառ է, և այո, յուրաքանչյուր մանրուք կարևոր է, բայց սրանք բանակցություններ են ուժեղների և ուժեղների միջև», - ասել է Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդին և խորհրդարանին ուղղված իր ելույթում՝ Մինսկում Համաբելառուսական ժողովրդական ժողովի նստաշրջանի ժամանակ։

Նա ընդգծել է, որ Բելառուսի հարգանքն ու հեղինակությունը կասկածի տակ չեն. այն ամուր կանգնած է իր դիրքերում։

 

Send