Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դմիտրիեւը հայտնել է, որ գերմանական AfD-ի և ամերիկյան AmCham-ի հետ քննարկել է գործարար համաժողով անցկացման հարցը

Blog Image

Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ արդեն քննարկել է Ռուսաստան-Գերմանիա-ԱՄՆ գործարար համաժողովի անցկացման հարցը «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության և Ամերիկյան առևտրի պալատի (AmCham) հետ։ 

Նրա խոսքով՝ այդ գաղափարն աջակցություն է ստացել, և որ ռուսական բիզնեսի և՛ BRICS-ի երկրների, և՛ արևմտյան երկրների ընկերությունների միջև երկխոսությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։

«Մենք քննարկումներ ենք ունեցել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ, որը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման և Ռուսաստանի, Գերմանիայի ու Եվրոպայի միջև էներգետիկ համագործակցության օգտին, ինչպես նաև փաստացի հանդես է գալիս որպես ողջախոհության ձայն Եվրոպայում։ Նրանք առաջարկեցին՝ ինչո՞ւ միասին չկազմակերպել գործարար համաժողով։ Բնականաբար, Ամերիկյան առևտրի պալատը նույնպես աջակցեց ամերիկյան բիզնեսի մասնակցության գաղափարին։ Մենք գիտակցում ենք դրա արժեքը և անպայման կյանքի ենք կոչելու այդ նախաձեռնությունը», - լրագրողներին ասել է Դմիտրիեւը՝ BRICS-ի գործարար համաժողովի շրջանակում։

Send