Սեպտեմբերի 14-ին Օմանում տեղի կունենա Պարսից ծոցի և Օմանի ծոցի հարակից երկրների արտաքին գործերի նախարարների տարածաշրջանային հանդիպումը, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն Իրանը, Իրաքը և տարածաշրջանի այլ երկրներ։
Քննարկվելիք թեմաներից մեկը կլինեն Թեհրանի և Մուսկատի միջև բանակցությունները Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգ երթուղիների վերաբերյալ։

Русский