Ամերիկայի Միացյալ Նահանգները «չինական սպառնալիքի» թեզն օգտագործում է միայն իր սեփական շահերը արդարացնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը։
Դիվանագետն ընդգծել է, որ Պեկինը կոչ է անում Վաշինգտոնին դադարեցնել «այսպես կոչված չինական սպառնալիքը» որպես սեփական շահերը առաջ մղելու գործիք օգտագործելը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությունը Գրենլանդիան ձեռք բերելու ծրագրերի մասին։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Թրամփի պնդումը, թե կղզին «շրջապատված է չինական նավերով», պարզապես պատրվակ է Վաշինգտոնի ռազմավարական շահերը հետապնդելու համար։
Ավելի վաղ՝ հունվարի 4-ին, Թրամփը լրագրողներին ասել էր, որ Գրենլանդիայի վերահսկողությունը կարևոր է Միացյալ Նահանգների համար ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Նա բացատրել է, որ խնդիրը ռազմավարական բնույթ ունի, քանի որ «կղզու շուրջը տեղակայված են ռուսական և չինական նավեր», և որ «Դանիան ի վիճակի չէ ապահովել տարածքի անվտանգությունը»։

Русский