Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում Մոսկվայի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձի մասին պնդումներին:
Ամերիկացի առաջնորդն այս մասին հայտարարել է «Air Force One» ինքնաթիռում լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ:
«Ես չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի է ունեցել», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին:
«Որովհետև այդ ժամանակ ոչ ոք չգիտեր: Առաջին առաջին բանն էր, որ ես լսեցի դրա մասին: Նա [Պուտինը] ասաց, որ իր տունը հարձակման է ենթարկվել: Մենք չհավատացինք դրան, երբ ստուգեցինք տեղեկատվությունը»:

Русский