Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հարավային Կորեայի նախկին նախագահի կինը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար

Blog Image

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը չորեքշաբթի օրը նախկին նախագահ Յուն Սոկ Յուլի կնոջը՝ Կիմ Գուն Հիին, մեղավոր է ճանաչել կոռուպցիայի համար։

Դատական ​​նիստը հեռարձակվել է ուղիղ եթերով։ Սա առաջին դեպքն է, երբ դատարանը դատավճիռ է կայացրել նախկին առաջին տիկնոջ դեմ։

2024 թվականի դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձ էր կատարած նախկին նախկին նախագահ Յուն Սոկ Յուլի կինը մեղադրվել է «Deutsch Motors» ավտոսրահում արժեթղթերով խարդախության, «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպությունից թանկարժեք նվերներ (պայուսակներ և զարդեր) ընդունելու՝ գործարարական ծառայությունների դիմաց, և ընտրությունների ժամանակ հասարակական կարծիքի հարցումները կեղծելու մեջ։ 2025 թվականի դեկտեմբերին հատուկ դատախազ Մին Ջուն Կիի թիմը պահանջել էր նախկին առաջին տիկնոջ համար 15 տարվա ազատազրկման դատապարտել։

Send