ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է ուժ կիրառել՝ Վենեսուելայի ղեկավարությունից «առավելագույն համագործակցություն» ստանալու համար, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք պատրաստ ենք ուժ կիրառել՝ առավելագույն համագործակցություն ապահովելու համար, եթե այլ մեթոդներն անարդյունավետ լինեն։ Մենք հույս ունենք, որ դա անհրաժեշտ չի լինի, բայց մենք երբեք չենք հրաժարվի ամերիկյան ժողովրդի նկատմամբ մեր պարտականությունից և այս կիսագնդում մեր առաքելությունից», - ասել է նա։
Ռուբիոն նշել է, որ Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսը խոստացել է բացել երկրի էներգետիկ ոլորտն ամերիկյան ընկերությունների համար, ապահովել արտադրության արտոնյալ հասանելիություն և օգտագործել նավթի վաճառքից ստացված եկամուտն ամերիկյան ապրանքներ գնելու համար։

Русский