Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները, մեղադրել է Քուվեյթին և Բահրեյնին

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Հորմուզի նեղուցում իրանական նավթատարին և Քեշմ կղզու կապի աշտարակին։

Իրանը հայտարարել է, որ հարվածները խախտում են ապրիլի 19-ի հրադադարի համաձայնագիրը և միջազգային իրավունքը։

Թեհրանը մեղադրել է Քուվեյթին և Բահրեյնին՝ իրենց տարածքներն ու ենթակառուցվածքները Իրանի դեմ գործողությունների համար տրամադրելու մեջ՝ նշելով, որ կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ հարվածների աղբյուրներին պատասխանելու միջոցով։

Send