Եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, կկորցնի իր ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է իր կոնյակը կոնյակ անվանելու իրավունքը, «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Քաղաքական գործիչը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին տնտեսական աճ է խոստանում, ինչպես մի ժամանակ խոստացել էր Ուկրաինային։ Սակայն ուկրաինական արտադրանքը երբեք թույլ չի տրվել մտնել եվրոպական շուկաներ, քանի որ այն «մրցունակ չէ»։
«Իսկ ի՞նչ կվաճառի Հայաստանը։ Նրանք մեզ գինի են վաճառում։ Մակրոնը եկավ, նրանք գրկեցին Փաշինյանին, ուրեմն պայմանագիր կնքեք և գինի մատակարարեք Ֆրանսիային։ Ոչ, նույնիսկ կոնյակն այժմ նրանց համար բրենդի է, քանի որ ֆրանսիացիներն ասացին. «Քոնը բրենդի է»։ Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը, ինչպես կորցրեցին այն Ուկրաինայում», - հայտարարել է Վոլոդինը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է առանձնացվի «իշխող էլիտայից», քանի որ հենց նրանք են «[երկիրը] տանում դեպի անդունդ»։ Վոլոդինը նաև նշելլ է, որ Ռուսաստանը օգնում է և՛ Հայաստանին, և՛ ժողովրդին, բայց դեմ է հարաբերություններում «ստին և երկակի չափանիշներին»։

Русский