Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ն վերահսկողություն է հաստատել ևս մեկ բնակավայրի նկատմամբ

Blog Image

Ռուսական զինուժը այսօր անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի Չեռնիգովի շրջանի Ռադոմկա բնակավայրում գտնվող գազաբաշխիչ կայանին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։  

«Герань» անօդաչու թռչող սարքերով հերթական հարվածներն են հասցվել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման արդյունքում ոչնչացվել է Չեռնիգովի շրջանի Ռադոմկա բնակավայրում գտնվող գազաբաշխիչ կայանը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեկ այլ հաղորդագրությամբ էլ տեղեկացրել է, որ Զապորոժիեի շրջանում գտնվող Ռիբալսկոե բնակավայրն անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ։ 

 «ՌԴ ԶՈւ «Վոստոկ» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Զապորոժիեի մարզի Ռիբալսկոյե բնակավայրը»,- նշել են ՌԴ ՊՆ-ից։

Send