Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այդ մասին News.am–ին հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:
Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դիրքերում։
«Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,- ասել է գյուղապետը։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով:

Русский