ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 80-ամյա Սամվել Համբարձումյանի վարած «MERCEDES» մակնիշի և 30-ամյա Լուիզա Թարվերդիի վարած «NISSAN» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Լ․ Թարվերդին և «MERCEDES»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 78-ամյա Սաթիկ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ս․ Ստեփանյանի մահը։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «MERCEDES»-ի վարորդի կինն էր

Русский