Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ստամբուլի ափերի մոտ բախվել են երկու թուրքական նավեր

Blog Image

Թուրքիայի Ստամբուլի մարզի Սիլիվրի շրջանի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, բախվել են երկու առևտրային նավեր։ Նավերից մեկի հետ կապը կորել է, իսկ անձնակազմի 10 անդամներ անհետ կորել են, հայտնել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Դեպքը տեղի է ունեցել Սիլիվրիի ափից 18 մղոն հարավ։ «Ալսուն» նավը Թուրքիայի Քոջաելիից ուղևորվել է դեպի Ալիաղա, իսկ «Թուգբերկ Իմամօղլուն» նավը՝ Իսկենդերունից դեպի Քարադենիզ Էրեգլի։ Երկու նավերն էլ եղել են թուրքական դրոշի ներքո։ Դեպքի վայր են ուղարկվել ափային պահպանության նավեր և ուղղաթիռներ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ «Ալսուն» նավի վրա տեսանելի վնաս չի հայտնաբերվել։ Երկրորդ նավի հետ կապը կորել է։ Որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում։ Բախման պատճառն անհայտ է։

Send