Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Blog Image

Քիչ առաջ գրել էինք, որ մամուլում լուրեր են տարածվում այն մասին, թե ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր՝ Հենրիկ Աբրահամյանը։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին այդ լուրը։

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Send