Արխիվային կադր
Հյուսիսային Կորեայի տարածքից դեպի Ճապոնական ծով են արձակվել բալիստիկ հրթիռների նմանվող մի քանի օբյեկտներ։ Դրանցից մեկը ավելի ուշ ընկել է Ճապոնիայի սահմաններից դուրս, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում։
Հյուսիսային Կորեայի հրթիռների թռիչքի հետագծի և հնարավոր վնասի մասին տեղեկատվությունը չի նշվել։
«Reuters»-ի տվյալներով՝ Ճապոնիայի ափային պահպանությունն արդեն հայտնաբերել է հրթիռանման օբյեկտ։ Գերատեսչությունը մի քանի րոպե ընդմիջումներով երկու նախազգուշացում է տվել հրթիռների հնարավոր արձակման մասին։
Ափային պահպանությունը նաև կոչ է արել տարածաշրջանում առկա նավերին խուսափել հրթիռային բեկորներից և անհապաղ կապ հաստատել իշխանությունների հետ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սա Հյուսիսային Կորեայի կողմից հունվարի 4-ից ի վեր առաջին հրթիռի արձակումն է և երկրորդը՝ 2026 թվականին։

Русский