Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստ է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր պատմական նստավայրի վերաբերյալ։
Թուրքիայի Հանրապետության դեմ դատական գործընթաց հարուցվել է դեռևս 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին։ Նախկինում մի քանի դատարաններ մերժել էին հայցը, և այն այժմ քննվում է Թուրքիայի վճռաբեկ դատարանում։
Եթե հայցը կրկին մերժվի, Կիլիկիո կաթողիկոսությունն այն կուղարկի ՄԻԵԴ՝ վերանայման համար։ Նման հայց ներկայացնելու որոշումը կայացվել է մի քանի օր առաջ՝ փաստաբաններ Նորա Բայրաքթարյանի, Թենյա Սիմոնյանի և Ջեմ Սոֆուօղլուի հանդիպմանը, հաղորդել է «Կիլիկիա» ԹՎ-ն։

Русский