Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ և ՕՊԵԿ+ կազմակերպություններից

Blog Image

Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս է գալիս նավթ արտահանող երկրների ՕՊԵԿ և ՕՊԵԿ+ կազմակերպություններից։

Սահմանված ժամկետը մայիսի 1-ն է։

Reuters-ը հաղորդել է, որ սա «ջախջախիչ հարված» է կազմակերպությանը և դրա փաստացի առաջնորդ Սաուդյան Արաբիային։

Գործակալությունն ընդգծել է, որ այս զարգացումը ձեռնտու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով վաղուց մեղադրում է ՕՊԵԿ-ին նավթի գների արհեստական ​​բարձրացման մեջ և տարածաշրջանին ռազմական աջակցությունը կապում է վառելիքի գների իջեցման անհրաժեշտության հետ։

Send