Իսրայելը տարածքային հավակնություններ չունի Լիբանանում, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
Սաարի խոսքով՝ Լիբանանում զորքերի ներկայությունն ունի պաշտպանական նպատակներ։
«Իսրայելը տարածքային հավակնություններ չունի Լիբանանում։ Մեր ներկայությունը հյուսիսային սահմանին ծառայում է մեկ նպատակի՝ պաշտպանել մեր քաղաքացիներին», - հայտարարել է Սաարը Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Русский