Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

«Մաh Իսրայելին». Իսլամական հեղափոխությանը նվիրված հանրահավաքին ցուցադրվել են նաև ամերիկյան դագաղների կրկնօրինակներ (լուսանկար, տեսանյութ)

Blog Image

Թեհրանում Իսլամական հեղափոխության 47-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ ցուցադրվել են ամերիկյան զինվորական դագաղների կրկնօրինակներ։

Դագաղերի վրա գրված ու տեղադրված են եղել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերի, ԱՄՆ բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջի և Իններորդ ռազմաօդային ուժերի (Կենտրոնական ռազմաօդային ուժեր) փոխհրամանատար և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ռազմաօդային բաղադրիչի փոխհրամանատար Քուրթիս Ռ. Բասի անուններն ու լուսանկարները։

Իրանում ցուցարարները նաև այրել են «Բահալ» պիտակով տիկնիկը՝ գոռալով «Մահ Իսրայելին»։

Դավթի վահանով տիկնիկը ձևավորվել է որպես դիվային կերպար։

«Բահալը» հին քանանական աստված է, որը երբեմն օգտագործվում է ժամանակակից պատմություններում որպես սատանիզմի, էլիտայի կոռուպցիայի և երեխաների զոհաբերության խորհրդանիշ։

Կադրերն այստեղ

Send