Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանը պատրաստ է «ցանկացած ստուգման»՝ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ապացուցելու համար․ նախագահ

Blog Image

Թեհրանը պատրաստ է «ցանկացած ստուգման»՝ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ապացուցելու համար, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։

Նա ընդգծել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք մշակել:

«Մենք չենք ձգտում միջուկային զենք ձեռք բերել: Մենք դա բազմիցս հայտարարել ենք և պատրաստ ենք ցանկացած ստուգման», - ասել է Փեզեշկիանը՝ ելույթ ունենալով Թեհրանի Ազադի հրապարակում Իսլամական հեղափոխության 47-ամյակին նվիրված միջոցառմանը։

Փեզեշկիանն ասել է, որ Իրանը «տեղի չի տա չափից դուրս պահանջների» Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսումից հետո։

Նախագահը նշել է, որ Իրանը շարունակում է երկխոսությունը հարևան երկրների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար, բայց չի մտադիրվում ենթարկվել ճնշմանը։

Send