Հյուսիսային Կորեան հայտարարել է էլեկտրամագնիսական զենքի և ածխածնային մանրաթելային ռումբի փորձարկման մասին, որը նախատեսված է մեծ տարածքներում էլեկտրաէներգիայի անջատում առաջացնելու համար, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ փորձարկումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի պատերազմի վրա։
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ նոր զենքերը «ռազմավարական բնույթի հատուկ միջոցներ են, որոնք կմիավորվեն տարբեր ռազմական միջոցների հետ և կկիրառվեն տարբեր ոլորտներում»։
Այս տեսակի զենքը սովորաբար օգտագործում է էլեկտրամագնիսական էներգիա՝ թիրախները, մասնավորապես էլեկտրոնային ենթակառուցվածքները ոչնչացնելու կամ վնասելու համար։

Русский