Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով

Blog Image

Ռուսաստանը և Ուկրաինան հինգշաբթի օրը կրկին զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել։ Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների 1000 մարմին։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Մոսկվան դրա դիմաց ստացել է ռուս զինծառայողների 41 մարմին։

Ուկրաինայի հետ գերիների փոխանակման վերաբերյալ բանակցությունները գործնականում ավարտվել են, հայտարարել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

Փետրվարի 26-ին Մոսկվան Կիև է հանջնել զոհված ուկրաինացի զինվորների 1000 մարմին և ստացել 35 ռուս զինվորների մարմին։

Փետրվարի 2-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, հայտնել է, որ 2025 թվականի հունիսից ի վեր Ռուսաստանը Ուկրաինային է տեղափոխել ավելի քան 12,000 զինվորականի մարմին։

Send