Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին, Պապիկյանի նախկին խորհրդականի առաջխաղացման գաղտնիքը․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Իրավունք» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի նախկին կողակից Աննա Հակոբյանը մտերիմ շրջապատում անկեղծացել եւ հորդորել, որ չնայած իրենց բաժանմանը ինքը միանշանակ Փաշինյանի վերընտրվելուն է կողմ ու նույնը խորհուրդ է տալիս իր շրջապատին։

«Մեր հարաբերությունները թող չազդեն վարչապետի նկատմամբ Ձեր վերաբերմունքի փոփոխությանը, ինքս էլ իրացնելու եմ իմ քաղաքացիական պարտքը եւ իմ ձայնը միանշանակ տալու եմ գործող վարչապետին»,-վերջինս մոտ կանգնած աղբյուրների համաձայն այս կերպ է արտահայտվել Աննա Հակոբյանը մտերիմների մոտ։

 

«Հրապարակ» թերթը գրում է  ․ 

Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը կեղտոտ հակաքարոզչություն է իրականացնում արցախցիների դեմ․ ընդամենը շաբաթներ առաջ հայտարարեց, թե Ղարաբաղից եկել, «տղամարդլամիշ» են լինում, մյուս կողմից՝ պարգեւատրում է յուրային արցախցիներին։

Երեկ՝ Ոստիկանության օրվա առիթով, նա պարգեւտրել է ներքին անվտանգության պետ, արցախցի, «Ակուլա» մականունով Դավիթ Աղաբալյանին՝ Արցախի առողջապահության նախկին նախարար, երջանկահիշատակ Վյաչեսլավ Աղաբալյանի որդուն։

Նա ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության՝ ՆԱՎ-ի պետ է նշանակվել անցած տարվա մայիսին։ 2022-ին նա դեռ ՊՆ-ում էր՝ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Տեղեկություններ կան, որ Պապիկյանի շնորհիվ էլ կարճ ժամանակում պաշտոնի առաջխաղացում է ունեցել։

Դավիթ Աղաբալյանի եւ Սուրեն Պապիկյանի կանայք, ասում են, ընկերուհիներ են։

Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է  ․ 

Չնայած արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչեւ հունիսի 7-ի ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրները քիչ հավանական են համարում, որ ընտրություններից առաջ հանրության առաջ փռեն իրենց «կեղտոտ սպիտակեղենը»։ Խնդիրը միայն Անկախության հռչակագրից ազատվելը չէ, որի մասին Փաշինյանը բաց հայտարարել է, այլ մի շարք անհավանական փոփոխություններ ու խմբագրումներ։

Մեզ ասացին՝ Փաշինյանն իր «հագով» է Սահմանադրությունը «ձեւելու»։ Երեկ նա որոշ բան գաղտնազերծեց՝ ԱԺ ամբիոնից ասաց, որ մեզ պետք է «վիրահատական ճանապարհով լուծել» արդարադատության հարցը, ՀՀ-ում, նրա խոսքով, պետք է լինի այնպիսի համակարգ, որը բխի ժողովրդից, իսկ դրա համար անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Այս հայտարարությունը մատնում է, որ նոր սահմանադրության մեջ այնպիսի դրույթներ են ներդնելու, որ արդարադատության համակարգն ուղիղ կառավարվի մեկ անձի կողմից, եւ եթե վերընտրվի, այդ մեկ անձն ինքն է լինելու։

Բացի այդ, տեղեկություններ կան, որ եթե ՔՊ-ին հունիսի 7-ին չհաջողվի սահմանադրական մեծամասնություն վերցնել, բայց մի կերպ մնալ իշխանության, ապա սահմանադրական կարգավորումներն էլ կհամապատասխանեցնեն իրենց ստացած քվեների քանակին, որպեսզի կարողանան սահմանադրական օրենքներ ընդունել։

Send