Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Պապիկյանի նախկին խորհրդականի առաջխաղացման գաղտնիքը․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը կեղտոտ հակաքարոզչություն է իրականացնում արցախցիների դեմ․ ընդամենը շաբաթներ առաջ հայտարարեց, թե Ղարաբաղից եկել, «տղամարդլամիշ» են լինում, մյուս կողմից՝ պարգեւատրում է յուրային արցախցիներին։

Երեկ՝ Ոստիկանության օրվա առիթով, նա պարգեւտրել է ներքին անվտանգության պետ, արցախցի, «Ակուլա» մականունով Դավիթ Աղաբալյանին՝ Արցախի առողջապահության նախկին նախարար, երջանկահիշատակ Վյաչեսլավ Աղաբալյանի որդուն։

Նա ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության՝ ՆԱՎ-ի պետ է նշանակվել անցած տարվա մայիսին։ 2022-ին նա դեռ ՊՆ-ում էր՝ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Տեղեկություններ կան, որ Պապիկյանի շնորհիվ էլ կարճ ժամանակում պաշտոնի առաջխաղացում է ունեցել։

Դավիթ Աղաբալյանի եւ Սուրեն Պապիկյանի կանայք, ասում են, ընկերուհիներ են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 17․ 04․ 26

Send