Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը Ֆրանսիայում անցկացված «1st International Chess Open Les Menuires» շախմատի մրցաշարում լրացրեց իր երկրորդ միջազգային վարպետի նորման։
Մարիամը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կանանց պայքարում զբաղեցրել առաջին հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցում էր նաև հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 6.5 միավորով կիսեց 3-7-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։

Русский