Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Միջազգային վարպետ, զինծառայող Ալեքս Սահակյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող

Blog Image

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարում:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

Ալեքս Սահակյանը գտնվում է զինվորական ծառայության մեջ:

ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակել են 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Send