Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Տեսանյութ Օրվա ամփոփում MediaHub TV ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Հայ գերու կինը դիմել է Մեհրիբան Ալիևային, ի՞նչ կպատասխանի նա․ օրվա ամփոփում

Blog Image

ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը, որով նա դուրս է մնացել 2026–ի նախընտրական ցուցակից։ Այս մասին նա ԱԺ–ում ասաց լրագրողներին։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան՝ մասնակցելու հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին։
Նիստի ժամանակ վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը։


Բաքվում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ներման խնդրանքով
Սոցցանցերում հրապարակված իր նամակում Լինդա Էուլջեքչյանը նշում է, որ իր ամուսինը հինգ տարի է` գերության մեջ է։ 
 
2026 թ. հունվարի 1–ից ՀՀ քաղաքացիները կներառվեն պարտադիր առողջության ապահովագրական համակարգում։ Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։


ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը։ Աստիճանաբար գործածությունից դուրս կգան 102, 911 և 101 հեռախոսահամարները:

Send