Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Տեսանյութ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Այ քեզ զուգադիպություն. թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում հոգևորականը ԿԳԲ-ի գործակալ է

2018-ին՝ Փաշինյանի իշխանության գալուն պես, ստեղծվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը։
 

Ամբոխը ներխուժեց Վեհարան, կաթողիկոսին քաշքշելով՝ փորձեց դուրս հանել այնտեղից ու եկեղեցու ներսում հեղաշրջում անել։

Նպատակը՝ հայկական առաքելական 2000-ամյա եկեղեցու ավանդույթները փոխել, եկեղեցին ենթարկեցնել պետությանը։ Հեղաշրջում-հեղափոխություն ապրած մեկ այլ երկրում՝ Ուկրաինայում, ևս հակաեկեղեցական հալածանքներ են տեղի ունենում։ 2024 թվականի օգոստոսի 8-ին Զելենսկին ստորագրեց օրենք, որով արգելվում է ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը Ուկրաինայում։ Զելենսկին հոգևորականներին մեղադրում է ռուսական ազդեցության տակ լինելու, Ռուսատանին ենթարկվելու մեջ։ 

Կաթողիկոսի ու հոգևորականների հասցեին նույն մեղադրանքը հնչում է Հայաստանում։ Փաշինյանը բազմիցս է Գարեգին Երկրորդին ու մի քանի հոգևորականների  մեղադրել ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ։

Հոկտեմբերի 30-ին Կիևում տեղի ունեցավ ուղղափառ եկեղեցին լուծարելու դատը։ հավատացյալներին թույլ չտվեցին մասնակցել դատին։ Հուլիսի 3-ին Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Օնուֆրիին քաղաքացիությունից զրկեց։ Սվյատոգորսկի լավրայի վանահայր Արսենիին դատարան բերեցին ձեռնաշղթաներով՝ որպես վտանգավոր հանցագործի։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Mediahub-ի հետ զրույցում նկատեց՝  Հայաստանում էլ նույն պատկերն է՝ ունենք 4 կալանավորված եպիսկոպոս։ Նա բերում է նաև Վրաստանի օրինակը։ Սաակաշվլին ևս դեմ գնաց վրաց եկեղեցուն։ Իսկ եկեղեցին հայտարարել էր՝ Վրաստանը պահպանողական արժեքների վրա է հիմնված։ Հենց եկեղեցու դիրքորոշման շնորհիվ էր նաև, որ Սաակաշվիլին կորցրեց իշխանությունը։ 

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ քանի որ Հայաստանի գործող ղեկավարը 2026-ին վերարտադրվելու շանսեր չունի, հայ եկեղեցու դեմ հալածանքներ կազմակերպելով՝ փորձում է ստանալ Արևմուտքի, նաև Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունը։ Բոլորը գիտեն՝ Հայ եկեղեցին հայ ինքնության պահապանն է։ Եկեղեցու դեմ պայքարելով՝ Հայաստանի ղեկավարը փորձում է ապացուցել, որ պայքարում է նաև հայ ինքնության, ազգային արժեհամակարգի դեմ։

 

Send