Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խորհուրդներ է տվել, թե ինչպես վերականգնվել Նոր տարվա տոներից։ Նա այս մասին խոսել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ժամանակ։
Հաղորդման ընթացքում մասնակիցներից մեկն ասել է, որ չափից շատ ուտելուց հետո պահք է պահում և միայն ջուր է խմում։ Մյասնիկովը այս մոտեցումը որակել է որպես ընդունելի և ընդհանուր առմամբ ողջամիտ։
Նա նշել է, որ չափից շատ ուտելուց հետո մեկ օրվա պահքը կարող է փոքր-ինչ բարելավել ինքնազգացողությունը և օգնել օրգանիզմին վերականգնվել։
Այնուամենայնիվ, բժիշկը զգուշացրել է ավելի երկար ժամանակ պահք չպահել։ Նրա խոսքով՝ մի քանի օր սննդից հրաժարվելը կարող է հանգեցնել ախորժակի կարգավորման խանգարումների և ստամոքս-աղիքային հիվանդությունների սրացման։

Русский