Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը չի մասնակցի Հարալդ 5-րդ թագավորի հուղարկավորությանը

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի Նորվեգիայի հանգուցյալ Հարալդ  5-րդ թագավորի հուղարկավորությանը, հաղորդել է NRK-ն։

Հեռարձակողի տվյալներով՝ ԱՄՆ-ն ներկայացված կլինի ավելի ցածր մակարդակով, քան սպասվել է։ Դեռևս հայտնի չէ, թե Սպիտակ տունը ում կուղարկի սեպտեմբերի 9-ի արարողությանը։ Այն ժամանակվա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Քուեյլը մասնակցել է Օլաֆ 5-րդ թագավորի հուղարկավորությանը 1991 թվականին։

Նորվեգիայի 89-ամյա Հարալդ V թագավորը մահացել է օգոստոսի 28-ին՝ վարակի և հեմոլիտիկ անեմիայի բարդությունների պատճառով հոսպիտալացվելուց ինը օր անց։ Գլյուքսբուրգների դինաստիայի թագավորը գահին է եղել 1991 թվականից։ Գահն անցել է նրա 53-ամյա որդուն՝ Հակոնին, որը ստացել է Հակոն 8-րդ պաշտոնական անունը։

Send