Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրում տեղակայվելու է մինչև տասը ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգ։
«Տասը, սա առավելագույնն է», - ասել է Բելառուսի առաջնորդը։
Հարցին, թե «բայց կլինի՞ տասը», Լուկաշենկոն պատասխանել է. «Իհարկե, կլինի»։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Օրեշնիկ» հրթիռային համակարգերը Բելառուսում են դեկտեմբերի 17-ից ու մարտական պատրաստության վիճակում կլինեն։

Русский