Թրամփը կարող է իմպիչմենտի ենթարկվել, եթե դեմոկրատները հաղթեն 2026 թվականի ընտրություններում, ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական Մայք Ջոնսոնը «Turning Point USA» միջոցառման ժամանակ։
«2026 թվականի միջանկյալ ընտրություններում ամեն ինչ կախված է... Եթե մենք կորցնենք Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը, արմատական ձախերը, ինչպես լսել եք, իմպիչմենտի են ենթարկելու նախագահ Թրամփին։ Նրանք կստեղծեն բացարձակ քաոս, և մենք չենք կարող դա թույլ տալ», - ասել է Ջոնսոնը։
Հանրապետականները ներկայումս վերահսկում են և՛ Ներկայացուցիչների պալատը, և՛ Սենատը։
ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի նոյեմբերի սկզբին։

Русский