Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանի պաշտոնյաները խուսափում են Խամենեիի հետ հանդիպումից, Իսրայելը կարող է հետևել նրա թաքստոցին․ NYT

Blog Image

Իրանի պաշտոնյաները խուսափում են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ անմիջական շփումից՝ մտավախություն ունենալով, որ Իսրայելը կարող է հետևել նրանց տեղաշարժերին ու թիրախավորել նրան, հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրները նշում են, որ չնայած լուրջ վնասվածքներին, Խամենեին շարունակում է մնալ մտավոր արթուն ու շարունակում է մասնակցել բոլոր միջոցառումներին։

Նա մի քանի վիրահատություն է տարել ոտքի և ձեռքի վրա, ստացել է դեմքի ծանր այրվածքներ, որոնք դժվարացնում են նրա խոսելը, և սպասվում է, որ կտեղադրվի պրոթեզ։ Բուժմանը մասնակցում են նախագահ Մասուդ Փեզեշկիանը, որը սրտի վիրաբույժ է, առողջապահության նախարարը․ երկուսն էլ անձամբ ներգրավված են։

Անվտանգության նկատառումներից ելնելով և թույլ երևալուց խուսափելու համար Խամենեին խուսափում է հրապարակային ելույթներից, և նրա հետ շփումն իրականացվում է վստահելի սուրհանդակների կողմից տրամադրվող ձեռագիր նամակների միջոցով։

Send