ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․
«Ես հրամայել եմ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին կրակել և ոչնչացնել ցանկացած նավ, նույնիսկ փոքր նավակներ (նրանց [Իրանի] ռազմածովային բոլոր նավերը՝ 159 հատ, ծովի հատակո՛ւմ են), որն ականապատում է Հորմուզի նեղուցի ջրերը։ Տատանվելու կարիք չկա։ Բացի այդ, մեր ականազերծող «մաքրիչները» հենց հիմա մաքրում են նեղուցը։ Ես հրամայում եմ շարունակել այդ գործողությունը, բայց եռապատկված մակարդակով։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»։

Русский