Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թուրքիայում ձերբակալվել է «Իuլամական պետnւթյան» հետ կապված 125 կասկածյալ

Blog Image

Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության  հետ կապված 125 կասկածյալ։

Երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ գործողություններ են անցկացվել 25 նահանգներում, հայտնել է «TRT Haber» հեռուստաալիքը։

Յալովա նահանգում երեք ոստիկանի մահվան պատճառ դարձած հարձակման կապակցությամբ ձերբակալության, խուզարկության և գույքի առգրավման գործողություններ են իրականացվել 29 տարբեր հասցեներում, որի արդյունքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 29 կասկածյալ. նրանցից 28-ը մեղադրվում են սոցիալական ցանցերում ԻՊ-ի քարոզչություն տարածելու մեջ, իսկ մեկը՝ կազմակերպության գործունեությանն ակտիվ ներգրավվածության մեջ։

 

Send