Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Ռուսական երկաթուղիներ»-ն ուսումնասիրում է Վրաստանով մրգերի և բանջարեղենի՝ Ադրբեջանից և Թուրքիայից տեղափոխման հնարավորությունը

Blog Image

Ռուսաստանի պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն ուսումնասիրում է մրգերի և բանջարեղենի՝ Ադրբեջանից և Թուրքիայից Ռուսաստան տեղափոխման հնարավորությունը Վրաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհով։

Այս մասին Ստամբուլում Վերոնայի Եվրասիական տնտեսական ֆորումում հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովը։

Նրա խոսքով՝ ներկայումս մշակվում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը Ռուսաստանը կապում է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։ Միջանցքը ձգվում է ավելի քան 7000 կիլոմետր՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Իրանի և Հնդկաստանի նավահանգիստներ։

«Այս տարի աճի հիմնական շարժիչ ուժերը եղել են Անդրկասպյան և արևմտյան երթուղիները՝ Ադրբեջանի և Իրանի տարածքով, որտեղ փոխադրումների ծավալները համապատասխանաբար աճել են 19%-ով և 24%-ով։ Բելառուսի և Աֆղանստանի միջև տարանցիկ բեռնափոխադրումները նույնպես զգալի ներդրում են ունեցել։ Մենք ներկայումս աշխատում ենք ռուս մանրածախ առևտրականների համար՝ Թուրքիայից և Ադրբեջանից մրգերի և բանջարեղենի Վրաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհով տեղափոխման տարբերակների վրա», - հայտարարել է Միխայլովը։

Send