Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը լրագրողներին հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի Դաշնության վեց շրջաններում ՀՕՊ-ի միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 92 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
«Անցած գիշերվա ընթացքում մարտական պատրաստության մեջ գտնվող ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 92 անշարժ թևով անօդաչու թռչող սարք (ԱԹՍ). 31 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզում, 29 ԱԹՍ՝ Սարատովի մարզում, 25 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզում, երեք ԱԹՍ՝ Բրյանսկի մարզում, երեք ԱԹՍ՝ Տամբովի մարզում և մեկ ԱԹՍ՝ Կուրսկի մարզում», - ասվում է հայտարարության մեջ:

Русский