Իսպանիայում երկու արագընթաց գնացքների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ Է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել, հայտնումէ RTVE-ն։
Վթարը տեղի է ունեցել երեկ ժամը 19: 40-ի սահմաններում՝ Կորդովա նահանգում, երբ 317 ուղևորներով գնացքը, որն ընթանում էր Մալագա-Մադրիդ երթուղով, դուրս է եկել ռելսերից, հայտնվել հարևան ճանապարհին ու բախվել մեկ այլ ուղևորատար գնացքի։
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն չափազանց տարօրինակ է անվանել ուղիղ հատվածում երկու արագընթաց գնացքների վթարը։
Տեսանյութն՝ այստեղ

Русский