Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բիլ Գեյթսը պետք է դատարանի առջև կանգնի Էպշտեյնի գործով, հայտարարել է միլիարդատիրոջ նախկին կինը

Blog Image

Միլիարդատեր Բիլ Գեյթսը պետք է դատարանի առջև կանգնի Էպշտեյնի գործով, հայտարարել է միլիարդատիրոջ նախկին կինը՝ Մելինդան։

«Ոչ մի կին երբեք չպետք է հայտնվի այն իրավիճակում, որում հայտնվել են Էպշտեյնի զոհերը»,- Մելինդա Գեյթսն ասել է «NPR Wild Card» փոդքասթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Microsoft-ի հիմնադրի անվան հիշատակումն Էպշտեյնի գործի նյութերում։

«Ինձ համար անձամբ շատ դժվար է, երբ այս մանրամասները լույս են տեսնում, իսկապես։ Որովհետև դա արթնացնում է իմ ամուսնության շատ, շատ ցավոտ ժամանակների հիշողություններ, բայց ես հաղթահարել եմ դա։ Այս մարդկանց, և նույնիսկ իմ նախկին ամուսնուն ուղղված հարցերին պետք է նրանք պատասխանեն, ոչ թե ես»,- նշել է նա։

«Եվ ես շատ ուրախ եմ, որ հեռու եմ այս ամբողջ կեղտից»,- ասել է Մելինդա Գեյթսը։

Send