Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ նախկին նախագահի տիկնոջ նախկին ամուսինը uպանել է ներկայիս կնոջը

Blog Image

ԱՄՆ նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենի նախկին ամուսինը՝ Ուիլյամ Սթիվենսոնն է ձերբակալվել, գրել են ԶԼՄ-ները։

Նա մեղադրվում է իր կնոջը սպանության մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Ջո Բայդեն կնոջ նախկին ամուսինը սպանել է Լինդա Սթիվենսոնին։ Այս մասին նշված է Դելավերում ներկայացված մեղադրական եզրակացության մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ սա «մի քանի շաբաթ տևող լայնածավալ հետաքննության» արդյունք է։ Սթիվենսոնը կալանքի տակ է Հովարդ Յանգի ուղղիչ հիմնարկում։

Նյու Քասլ շրջանի ոստիկանությունը չի հրապարակել կնոջ մահվան մանրամասները։ Սակայն, ըստ «NBC News» հեռուստաընկերության, դեկտեմբերի 28-ին ոստիկանները արձագանքել են Ուիլմինգտոնի տարածքում մի տանը տեղի ունեցած կենցաղային վեճին։ Լինդա Սթիվենսոնն անգիտակից վիճակում հայտնաբերվել է հյուրասենյակում։

Մարմինը տեղափոխվել է Դելավերի դատաբժշկական փորձաքննության գրասենյակ՝ դիահերձման համար։ Սթիվենսոնի կնոջ մահվան պատճառը ձերբակալման արձանագրության մեջ չի նշվել։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կինը Սթիվենսոնի հետ ամուսնացել էր 1970 թվականի փետրվարին, երբ 18 տարեկան էր եղել։ 

Send