Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստանյան շուկայում քաղցկեղածին խաղալիք է հայտնվել, որը կարող է թnւնավորել ձեր երեխային. ո՞րն է այն

Blog Image

Շուկայում հայտնաբերվել է վտանգավոր «Դինոզավր» խաղալիք, որը կարող է լուրջ վնաս հասցնել երեխաների առողջությանը։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Վազգեն Ամյան Սերյոժայի» Ա/Ձ-ում։ Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են թունավոր նյութեր։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տվյալ խաղալիքի հետկանչման և ոչնչացման վերաբերյալ։

MediaHub-ի հետ զրույցում տեսչական մարմնի մամուլի խոսնակ Նունե Դավթյանը նշեց, որ վտանգավոր խաղալիքը հայտնաբերվել է տարեկան ստուգման ընթացքում։

«Այն հայտնաբերվել է մեկ խանութում՝ տարեկան ստուգման շրջանակում։ Տեսուչները իրականացրել են նմուշառում, և վերցված խաղալիքներից մեկում արձանագրվել է թունավոր նյութերի բարձր շեղում։ Այն պարունակում է նաև քաղցկեղածին նյութեր»,– ասաց Դավթյանը։

Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե քանի մարդ է ձեռք բերել տվյալ խաղալիքը։ «Այս պահին մենք հայտարարություն ենք տարածել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք գնել են այդ խաղալիքը, վերադարձնեն այն, քանի որ դրանք ենթակա են ոչնչացման»,– հավելեց Նունե Դավթյանը։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր այն սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված խաղալիքը, կապ հաստատել կառույցի հետ և վերադարձնել այն՝ հնարավոր վնասներից խուսափելու համար։

Ալիտա Եղիազարյան

Send