Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանն աշխատում է Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու հարցով․ Խատիբզադե

Blog Image

Իրանն աշխատում է Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու հարցով, ասել է արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։

«Այս պահին հուսով եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել Պակիստան մեկնելու հարցում։ Ինչպես ես հասկանում եմ, մենք աշխատում ենք այս հարցի շուրջ, ինչպես ամերիկացիներն են անում», - ITV-ին ասել է դիվանագետը։

Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններինն իրանական պատվիրակության կազմը կախված կլինի նրանից, թե ով է ներկայացնում ամերիկյան կողմը։

«Մեր հասկացողությունը, և սա ամերիկացիները հայտնել են Պակիստանի միջոցով, այն է, որ փոխնախագահ Վենսը կգլխավորի պատվիրակությունը, իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ մեր պատվիրակությունը», - ասել է Խատիբզադեն։

Send