Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Ավելի քան 3000 իրանցի է զոhվել հակամարտության ժամանակ

Blog Image

Իրանում ավելի քան 3000 մարդ է մահացել Իսրայելի և Միացյալ Նահանգների սրած հակամարտության հետևանքով, հայտնել է երկրի դատաբժշկական ծառայությունը։

Մարմինների մոտ 40%-ը չի կարող նույնականացվել։ Ապրիլի 6-ին Իրանի կրթության նախարարությունը հայտնել էր, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր վնասվել է 750 կրթական հաստատություն։ Նախարարության տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհվել է 60 ուսուցիչ և 250 ուսանող։  Կրթական գործընթացի 210 ներկայացուցիչ հոսպիտալացվել է։

Ապրիլի 8-ին Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Երկրները որոշել են իրականացնել հրադադար և բացել Հորմուզի նեղուցը այս ժամանակահատվածում։ Սակայն, Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով, նեղուցով երթևեկությունը կրկին դադարեցվել է։ 

 

Send