Նախիջևանի բնակիչները 2026 թվականի հունվարի 1-ից 10 տարով կազատվեն կորպորատիվ եկամտահարկից, գույքահարկից, հողի հարկից, պարզեցված հարկերից և մաքսատուրքերից, սա առաջարկվում է Ադրբեջանի Հարկային օրենսգրքում եւ «Մաքսային սակագնի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով։
Օրինագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախաձեռնության նպատակն է խթանել ներդրումները և արագացնել տարածաշրջանի տնտեսական զարգացումը։

Русский