Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Թու-թու-թու Լավա» բլոգերը մոլորեցրե՞լ է քաղաքացիներին․ ի՞նչ է եղել

Blog Image

Մամուլում գրվեց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ստացել է մի շարք ահազանգեր այն մասին, որ բլոգեր Էրիկ Շահբազյանը՝ «Թու-թու-թու Լավա» անվամբ, սոցիալական ցանցերում տարածում է կեղծ գովազդ և մոլորեցնում քաղաքացիներին։

Ըստ ահազանգերի՝ բլոգերը համացանցում գովազդել է դեղամիջոց, որի վերաբերյալ քաղաքացիները կասկածներ են հայտնել՝ նշելով, որ այն կարող է չհամապատասխանել ներկայացված բնութագրերին և մոլորեցնել հիվանդներին։

MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտեին՝ հասկանալու, թե ինչ է եղել։ ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ ստացված հաղորդման վերաբերյալ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։

Մարիաննա Արամյան

Send