Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

3 նախարարություն կանվանափոխվի․ ինչպե՞ս են կոչվելու գերատեսչությունները

Blog Image

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշման նախագիծ, ըստ որի՝ երեք նախարարություններ այսուհետ այլ անուն կունենան։ 

MediaHub-ն ուսումնասիրել է որոշման նախագիծը, որում նշված է, թե որ նախարարությունն ինչ անուն է ունենալու։ 

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։

Մինչ կառավարության կողմից հավանության արժանանալը, նախագիծը դրվել էր հանրային քննարկման, որտեղ ներկայացվել էին մի շարք դիտողություններ և առաջարկություններ, հատկապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանափոխության վերաբերյալ։

Մարիաննա Արամյան

Send